«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները մշտարթուն են պահում սպարապետի գործը

Երիտասարդ ՀՀԿ-ականները մշտարթուն են պահում սպարապետի գործը
06.03.2014 | 11:15

Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պտմվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։

ՀՀԿ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ ՀՀԿ-ականների մեծամասնությունը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները։ «Նման միջոցառումներն են նաև նպաստում, որպեսզի այն, ինչ ուզում էր Վազգեն Սարգսյանը, ինչի համար նա ծնվեց և մահացավ, կյանքի կոչվի ու զարգանա»,- նշեց Միքայել Սահակյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի երիտասարդների շրջանում բարձրացնել երկրի, պետության և հայոց բանակի դերն ու նշանակությունը, հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը։
ՀՀԿ Կենտրոն երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Հայկ Դերզյանն էլ տեղեկացրեց, որ սկսել են «Ճանաչիր ազգի հերոսներին» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որի շրջանակներում ներկայացվում են հայ ազգի հերոսներին։ Նրանց գործին ծանոթանալով՝ երիտասարդները փորձում են նաև ազգի նվիրյալների մեջ բոցավառվող և սխրանքների մղող ներքին կրակը ճանաչել ու մշտարթուն պահել։

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ